Կորնավիրուսի էպիկենտրոն համարվող չինական Ուհանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն:
Այսօրվանից աշխատանքը վերսկսում են մետրոյի մի քանի կայարաններ, վերգետնյա գնացքների մի մասը:
Քաղաքից դուրս գալու և վերադառնալու երկու ամիս առաջ հայտարարված սահմանափակումները մասամբ չեղարկվում են:
Ուհանի տոտալ կարանտինի մասնակի չեղարկումը համարվում է կարևոր նվաճում Չինաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Քաղաքի փողոցներում նորից հայտնվել են ավտոմեքենաներ և հեծանիվներ:
Անցած տարեվերջից ի վեր Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համավարակի դեպքերի մոտ 60 տոկոսը գրանցվել է հենց Ուհանում: