Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի խնդիրը


ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը, արխիվ:
ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը, արխիվ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը երեկ հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի խնդիրը:

Ըստ Չինաստանի «Մեդիա ընկերության» այսօր հրապարակած խմբագրականի, Սի Ծինպինը Դոնալդ Թրամփին ասել է, որ ներկայիս հանգամանքներում «Ամերիկան և Չինաստանը պետք է մեկտեղեն ջանքերը կորոնավիրուսի տարածումը զսպելու համար»:

Չինաստանի ղեկավարն իր ամերիկացի պաշտոնակցի խնդրանքով մանրամասն տեղեկություններ է փոխանցել վարակի ծագման, տարածման և դրա դեմ պայքարելու չինական փորձի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG