Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 1.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով


ԱՄՆ-ի դեսպանատան շենքը Հայաստանում, արխիվ
ԱՄՆ-ի դեսպանատան շենքը Հայաստանում, արխիվ

Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, որից 1.1 միլիոն դոլարը կտրամադրվի Հայաստանին: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1.1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG