Մատչելիության հղումներ

Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը


Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարտարհրավերների այս ժամանակաշրջանում, ակնհայտ երևում է միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը։ Անցնող տասնամյակում, Արևելյան գործընկերությունը տվել է շատ կոնկրետ և շոշափելի արդյունքներ, որոնցից օգտուտներ են քաղել մարդիկ Հայաստանում և Եվրոպական միության Արևելյան գործընկերության տարածաշրջանում։ Այս մասին իրենց վերլուծական սյունյակում գրում են ԵՄ Բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ջուզեպ Բորելն ու ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին: Այն ներկայացնում ենք ստորև.

Եվրամիությունը հայաստանյան ընկերություններին, որոնք տնտեսապես ամենավնասակար հարվածը կկրեն համաճարակի արդյունքում, կապահովի ֆինանսավորմամբ, վերապատրաստմամբ և դեպի նոր շուկաներ արտահանելու աջակցությամբ՝ EU4Business նախաձեռնության միջոցով: 2009 թվականից ի վեր Եվրամիությունը Հայաստանի ընկերություններին տրամադրել է 500 միլիոն եվրո՝ տրամադրելով վարկեր, աջակցել է 25 հազար ձեռնարկությունների և ստեղծել է 2500 նոր աշխատատեղ:

Եվրամիությունն աջակցում է նաև երկրի առավել զարգացող արդյունաբերություններից մեկին` զբոսաշրջությանը: Օրինակ՝ մեր օգնությամբ ստեղծվել են Դիլիջանի տուրիստական տեղեկատվական կենտրոնը և Արվեստի և արհեստի կենտրոնները, Դիլիջանի ազգային պարկում հիմնադրվել է 11 արշավային արահետ և 300կմ երկայնքով արշավային արահետներ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում: Հայաստանի զբոսաշրջության ծրագրերով ստեղծվել է ավելի քան 100 նոր աշխատատեղ տեղի բնակչության համար և աջակցություն է տրամադրվել ավելի քան 300 տեղական ՓՄՁ-ի:

Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի դրամաշնորհային համակարգի «EU4Regions․ Աջակցություն Հայաստանի տարածքային զարգացմանը» ծրագիրն աջակցել է տնտեսական զարգացմանը՝ ռեգիոնալ և տեղական մակարդակներում և նպաստել 544 նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 2831 անձի, մասնավորապես՝ բարելավվել է նրանց զբաղվածությունը, ինչպես նաև 719 ձեռնարկության: Սա թույլ է տվել ստեղծել 460 նոր, կայուն աշխատատեղ:

Անցած 14 տարիների ընթացքում Եվրամիությունն աջակցել է հայկական քոլեջների կրթական բարեփոխումներին, բարեկարգմանը և վերազինմանը: ԵՄ-ի կողմից իրականացվող բարեփոխումներից օգտվել է ավելի քան 4500 ուսանող, վերանորոգվել է 17 քոլեջ:

«Օրգանական գյուղատնտեսություն» թեմայով վերապատրաստման մոդուլներ են ներդրվել 15 քոլեջում: 2014-2020 թվականների ընթացում «Էրազմուս+» ծրագրի ներքո Եվրոպայում սովորել կամ դասավանդել է ավելի քան 1800 ուսանող և գիտաշխատող, Հայաստան է եկել 885 եվրոպացի: Բացի այդ, ավելի քան 6800 երիտասարդ և երիտասարդական աշխատող մասնակցել է կարճաժամկետ փոխանակումների, շարժունակության, վերապատրաստման և կամավորական ծրագրերի:

Արագ փոփոխվող աշխարհում մեր գործընկերության արդյունավետ շարունակականությունն ապահովելու նպատակով պետք է անենք նույնիսկ ավելին և գործենք ավելի լավ։ Գործընկերության առաջնահերթություններն ուրվագծելու նպատակով նախորդ տարվա ընթացքում խորհրդակցել ենք մեր ընդհանուր տարածաշրջանի 33 երկրների քաղաքացիների, մի շարք բիզնես ընկերությունների, կազմակերպությունների և կառավարությունների հետ, որի արդյունքում բարձր գնահատանքի են արժանացել ձեռք բերված արդյունքները, այդուհանդերձ՝ մեծ են ակնկալիքները, մասնավորապես, աշխատատեղերի և բարեկեցության ապահովման, ներդրումների, փոխկապակցվածության, պատշաճ կառավարման և ընդհանուր մարտահրավերների՝ կլիմայի փոփոխության և թվային փոխակերպումների ուղղությամբ մեր համագործակությունն ընդլայնելու տեսանկյունից։

Ուստի այժմ մենք, արձագանքելով խորհրդակցություններին, ներկայացնում ենք մեր երկարաժամկետ քաղաքական նպատակները 2020 թվականից հետո։ Արևելյան գործընկերության երկրների հետ ներգրավվածության շարունակականության ապահովումը Եվրոպական միության առանցքային առաջնահերթությունն է։ Ապագայի վերաբերյալ ներկայացված մեր առաջարկները հավակնոտ են, միաժամանակ՝ իրատեսական։ Դրանք փոխլրացնում են առկա համագործակցությունը՝ առաջարկելով թեմատիկ նոր ուղղություններ և հիմնված են հիմնարար ազատությունների, մասնավորապես, իրավունքի գերակայութան, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի վրա, որոնք կազմում են Եվրամիության զարկերակը։

Մասնավորապես, մեր գործընկերներին առաջարկում ենք համագործակցել հետևյալ նպատակների իրագործման ուղղությամբ՝

  • Միասին հանուն դիմակայության, կայունության և ինտեգրված տնտեսությունների

Տնտեսության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի քաղաքացիների սպասելիքները բավարարելու և անհավասարությունը կրճատելու և մեր գործընկերության հաջողությունն ապահովելու համար: Մենք կլծվենք աշխատատեղերի և տնտեսական հնարավորությունների ստեղծման գործին՝ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, փոխկապակցվածության, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգիայի ոլորտների հզորացման, ինչպես նաև կրթության, հետազոտությունների և նորարարության բնագավառների և մասնավոր հատվածի կարիքների միջև կապերի սերտացման միջոցով։

  • Միասին հանուն հաշվետու հաստատությունների, իրավունքի գերակայության և անվտանգության

Պատշաճ կառավարումը և ժողովրդավարական հաստատությունները, իրավունքի գերակայությունը, հաջողված հակակոռուպցիոն քաղաքականությունը և անվտանգությունը կենսական են կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համար: Դրանք դիմակայուն պետությունների և հասարակությունների, ինչպես նաև ուժեղ տնտեսությունների ողնաշարն են:

  • Միասին հանուն շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայության

Մեր աշխարհը պաշտպանելու և գալիք սերունդներին փոխանցելու համար մենք բոլորս պետք է ստանձնենք պատասխանատվություն: ԵՄ-ն կհամագործակցի իր գործընկերների հետ`տնտեսությունների ռեսուրսների արդյունավետության բարձրացման, նոր և կանաչ աշխատատեղերի ստեղծման և տեղական ու վերականգնվող էներգիայի աղբյուրների խթանման ուղղությամբ:

  • Միասին հանուն դիմակայուն թվային փոխակերպման

ԵՄ-ն կշարունակի ներդրումները գործընկեր երկրների թվային փոխակերպման ուղղությամբ՝ նպատակ ունենալով միասնական թվային շուկայի օգուտները հասանելի դարձնել մեր գործընկեր երկրներին։ Մենք համատեղ աշխատանք կտանենք նաև էլեկտրոնային կառավարման ամրապնդման, թվային ստարտափ ձեռնարկությունների մասշտաբների ընդլայնման և գործընկեր երկրների կիբեր դիմակայությանն աջակցելու ուղղությամբ:

  • Միասին հանուն դիմակայուն, արդար և ներառական հասարակության

Ազատ և արդար ընտրությունները, թափանցիկ, քաղաքացիակենտրոն և հաշվետու հանրային կառավարման համակարգերի հետ միասին կենսական են ժողովրդավարության համար։ ԵՄ-ն կշարունակի կենտրոնանալ այս առանցքային ոլորտների վրա՝ ներգրավվելով քաղաքացիական հասարակության հետ, որին պետք է տրվի բավարար տարածք, և օժանդակել ազատ, բազմակարծ և անկախ լրատվամիջոցներին և մարդու իրավունքներին, ինչպես նաև ապահովել շարժունակությունը և մարդկանց միջև շփումները, որոնք հատկապես կարևորվում են նաև ԵՄ արժեքների դեմ աճող ապատեղեկատվության պատճառով:

Նախորդ տասնամյակի ընթացքում ԵՄ-ի և նրա արևելյան գործընկերների միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է: Ավելի քան 125 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ուղղակիորեն օգտվել են ԵՄ ֆինանսավորումից՝ ստեղծելով կամ պահպանելով ավելի քան 250 հազար աշխատատեղ: Մենք ավելի լավ ենք կապված՝ ի շնորհիվ բարելավված տրանսպորտային կապերի և լայնաշերտ ցանցային ավելի բարձր հասանելիության: Եվ վերջին հարցումների համաձայն` ԵՄ-ն ամենահուսալի միջազգային հաստատությունն է Արևելյան գործընկերության քաղաքացիների շրջանում: Մենք կպահպանենք այս արդյունքների կողմնորոշման վրա հիմնված մոտեցումը և կձգտենք միասին անել ավելին՝ այսօրվա մարտահրավերների և ճգնաժամերի, օրինակ՝ կորոնավիրուսային համաճարակի լույսի ներքո:

Եվ, այս ամենի միջոցով մենք կկառուցենք ավելի հավակնոտ Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը, և որը շարունակում է ավելի մոտ դարձնել միմյանց՝ մեր մայրցամաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG