Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան ընտրությունները պետք է անցկացվեն. Արայիկ Հարությունյան


«Ազատությունը» զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։

«Ազատություն»․ - Հատկապես նախորդ օրերին Ֆեյսբուքի հայկական հատվածում շատ է քննարկվում, թե արդյոք անհրաժեշտ է չեղարկել Արցախում ընտրությունները։ Դուք վտանգ չե՞ք տեսնում, չե՞ք կարծում, որ պետք է չեղարկել, հետաձգել Արցախում կայանալիք ընտրությունները։

Հարությունյան․ - Անկախ մասնակցում եմ թե չէ, անկախ առաջադրվել եմ թե չէ՝ ես, որպես Արցախի քաղաքացի, միանշանակ կողմ եմ ընտրությունները կազմակերպելու։ Ինչո՞ւ։ Քանի որ, նախ, մենք չենք իմանում սա ինչքան է տևելու, և մյուս հարցը՝ գոնե վտանգի առումով ամենաբարենպաստ ժամանակը այսօր է, օր-օրի ավելի է վտանգվելու։ Ինչքա՞ն ժամանակ չեղարկենք, սահմանադրական ճգնաժամ է առաջանում։ Երկրորդ պրոբլեմը, համաշխարհային տնտեսական աղետ է սպասվում, ոչ թե ճգնաժամ։ Ինչպե՞ս ենք դիմակայելու։ Եվ ամենավտանգավորն այն է, որ շատ մեծ ներդրումային ծրագրեր պետք է իրականացվնենք, իսկ այդ կապիտալը գնացող իշխանությունը չի ունենում։ Պետք է արագ ձևավորել իշխանություն, և շատ շուտ և համարձակ քայլեր Հայաստանի իշխանությունների հետ միասին կատարենք։ Մեր առջև, բացի համաճարակից, սպասվում են նաև տնտեսական շատ լուրջ խնդիրներ, չափազանց լուրջ խնդիրներ։ Մեր պարենային անվտանգության խնդիրն է կասկածի տակ։ Մենք դեռ չգիտենք, թե քանի ամիս է տևելու սա, և ինչպիսի իրավիճակ ենք ունենալու։ Իսկ այսօր որևէ դեպք չկա արձանագրված։ Իսկ վտանգը ավելի շատ քարոզարշավում է եղել։ Ընտրությունները կազմակերպելը մի քանի անգամ ավելի հեշտ է, այդ հակահամաճարակային, սանիտարական պայմանները ապահովելը ավելի հեշտ է, քան հանդիպումները նախընտրական։

«Ազատություն»․ - Բայց ընտրատեղամասերում կուտակումներ են լինելու, մարդիկ հավաքվելու են․․․

Հարությունյան․ - Դա ամենահեշտն է կարգավորել։ Մենք՝ ղարաբաղցիներս, պատերազմի ժամանակ այդ կարգուկանոնը պահում էինք՝ քանի մետր հեռավորությամբ, ինչպես լինել, ինչպես դիրքավորվել։ Ընդամենը պետք է ընտրատեղամասերում հստակ ցուցումներ լինեն։ Կատեգորիկ արգելվում է, որ կուտակումներ լինեն։ Երկրորդը, ինչպիսի հաճախականությամբ։ Մենք հաշվի առնենք, որ նոսր բնակեցված տարածք է Արցախը ընդհանուր առմամբ, և դրա համար ավելի հեշտ է։ Միայն Ստեփանակերտ քաղաքում ինչ-որ չափով և որոշ բնակավայրերում է, որ դրա անհրաժեշտությունը լինելու է։ Իսկ գյուղերում կարող է տասը րոպեն մեկ էլ չի մարդ մտնում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG