Մատչելիության հղումներ

«էս ագահությունը իրենց կոկորդին կկանգնի». քաղաքացիները դժգոհում են թանկացումներից


Սննդամթերքի շուկայում թանկացումներն արձանագրում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ մթերային խանութների աշխատակիցները:

«Ազատության» հարցմամբ ընդգրված գնորդները դժգոհեցին մասնավորապես տեղական կաթնամթերքի թանկացումից:

Խանութի աշխատակիցը չհերքեց, որ որոշ ապրանքատեսակներ թանկացել են. – «Ռուսական արտադրության մակարոնեղենի գներն են բարձրացել. մի 10 տոկոս ոսպն ա բարձրացել, գրեչկան` մի քսան տոկոս, բրինձն ա մի քիչ թանկացել: Որոշ թանկացումներ մի տասը օր առաջ կանթամթերքի մեջ եղել է` մի 10 տոկոսի չափով»:

Մրգի ու բանջարեղենի խանութներից մեկի վաճառող Տիգրանը փոխանցեց. – «Սոխն ա թանկացել, սխտորն ա թանկացել... Երևի մարդիկ առիթից օգտվում են` իմանալով, որ սխտորի մեջ բուժիչ հատկություններ կան, դիմադրողականությունն է բարձրացնում: Ինձ թվում է, էդ պատճառով են թանկացրել»:

Միրգ-բանջարեղենի մեկ այլ խանութում, սակայն, ոչինչ չի թանկացել: «Մի ամիս առաջ ինչ գնով ծախում էի, նույն գինն ա մնացել», - ասաց խանութի տերը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թեև դիտանցումներ իրականացնում է, բայց շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունեն:

Այս պահին հանձնաժողովի մոնիթորինգի տակ են խոշոր տնտեսվարողները․ - «Ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ ամեն օր շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում: Հանձնաժողովը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին զգուշացրել է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրանող հանգամանք: Արդեն իսկ թվով երկու վարույթ է հարուցվել ալկոգելերի վաճառքի հետ կապված: Աշխատանքները շարունակվում են»։

Խոսնակն ասաց, որ այս պահի դրությամբ տնտեսապես չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG