Մատչելիության հղումներ

Վարչապետ. ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և տնտեսության ազատության միջազգային վարկանիշներում


Varieties of democracy dataset նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցը և այնտեղ արձանագրում է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս զեկույցի առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն ընդհանուր տեքստային գնահատական է տրվում, այլև ժողովրդավարությունը չափվում է կոնկրետ չափանիշներով: Այսպես օրինակ, նրա ներկայացմամբ, ընտրական ժողովրդարության առումով Հայաստանը 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ, ազատական կոմպոնենտով Հայաստանը 125-ից 61-րդ տեղ է տեղափոխվել, իրավահավասարությամբ` 63-ից 40-րդ տեղ:

«Մյուս զեկույցը «Տնտեսական ազատության ցուցիչն» է 2020 թվականի, ինչո՞վ է սա կարևոր, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչում փոխել է իր կարգավիճակը, եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է հիմնականում ազատ, և Հայաստանն առաջընթաց է արձանագրել, միանգամից 47-րդ տեղից 34-րդ տեղն ենք զբաղեցրել` բավականին բարձր ցուցիչով», - ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս մեջբերեց նաև երկրի առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցից մի հատված, ըստ որի` Հայաստանը պետք է մեծապես ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարելավման և կառավարման համակարգի բարեվարքության վրա` նշելով, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների վարած քաղաքականությունը ճիշտ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG