Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մարդը մահացավ


Ադրբեջանում կորոնավիրուսի վեց նոր դեպք է արձանագրվել, հիվանդներից մեկը մահացել է:

Օպերատիվ շտաբը հաղորդում է, որ նոր վարակվածներից մեկը դիմել էր հիվանդանոց՝ բողոքելով, որ տենդ ունի: Նա նաև շաքարային դիաբետ և սրտամկանի հետ կապված խնդիրներ է ունեցել: COVID-19 թեստը նրա մոտ դրական արդյունք է ցույց տվել: Չնայած բժիշկների ջանքերին, հիվանդի վիճակը վատթարացել է, և նա հիվանդանոց ընդունվելու նույն օրը մահացել է:

Օպերատիվ շտաբը նաև հայտնում է, որ նրա ընտանիքի անդամները և շփումներ ունեցած անձինք արդեն գտնվում են վերահսկողության տակ:

Ադրբեջանի հատուկ ռեժիմի հիվանդանոցներում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 81 հիվանդ կա, որոնցից 3-ի վիճակը ծանր է:

Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվել է մարտի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG