Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը որոշել են հետաձգել այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը մայրաքաղաք Տոկիոյում նախատեսված Օլիմպիադան:
Հարցը համաձայնեցրել են ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Նրանց փոխանցմամբ, ամառային օլիմպիադան տեղի կունենա ոչ ուշ, քան 2021 թվականի ամռանը:
Հետաձգման պատճառը կորոնավիրուսի տարածումն է ամբողջ աշխարհում: