Մատչելիության հղումներ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան վաղվանից կդադարեցնի գործունեությունը մինչև շաբաթվա վերջ


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյան, արխիվ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյան, արխիվ

Հայաստանի ամենաշատ թվով՝ ավելի քան 2000 աշխատող ունեցող Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան վաղվանից կդադարեցնի գործունեությունը մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին քիչ առաջ աշխատողներին տեղեկացրել են ֆաբրիկայի ղեկավարները։

Սա արտակարգ դրության պարետի պահանջն է, որով Հայաստանի ողջ տարածքում ժամանակավոր արգելվում են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյանն ասել էր՝ ավելի քան 2 հազար աշխատող ունեցող ֆաբրիկայում հնարավոր չէ ապահովել արտակարգ դրության պարետատան բոլոր պահանջները, նաև հավելել, որ հանգստյան օրերին պատասխանատուների հետ քննարկելու են ստեղծված իրավիճակը:

XS
SM
MD
LG