Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի էպիկենտրոն Հուբեի նահանգում վերացնում են սահմանափակումները


Բուժքույրը ինֆեկցիոն հիվանդանոցում, Ուհան, Հուբեի նահանգ, Չինաստան, 16 մարտի, 202.թ.
Բուժքույրը ինֆեկցիոն հիվանդանոցում, Ուհան, Հուբեի նահանգ, Չինաստան, 16 մարտի, 202.թ.

Չինաստանում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոն համարվող Հուբեի նահանգում իշխանությունները պատրաստվում են էապես մեղմել երկու ամիս առաջ սահմանված կարանտինի ռեժիմը:

Նահանգի վարչակազմը, մասնավորապես, չեղարկելու է տեղաշարժի արգելքը. դա նշանակում է, որ նահանգի առողջ բնակիչները կեսգիշերից հետո կստանան նահանգից հեռանալու և նահանգ վերադառնալու իրավունք: Մինչդեռ 11 միլիոն բնակչությամբ նահահանգիստ Ուհանի արգելափակումն ուժի մեջ կմնա մինչև ապրիլի 8-ը:

Նոր կորոնավիրուսը,վ արակաբանների համոզմամբ, ծագել է հենց Ուհանում, որտեղից տարածվել է նահանգով, երկրով, ապա ամբողջ աշխարհով:

Վերջին շրջանում իրավիճակն այդ երկրում մեծապես բարելավվել է: Չինաստանում մարտի 24-ի կեսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության 81 հազար 171 դեպք, մահացել է 32 հազար 77 մարդ, լիովին ապաքինվել է 73 հազար 159 մարդ:

Այժմ Չինաստանն ինքն է աշխարհի բազմաթիվ երկրներ ուղարկում կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ՝ դիմակներ, ռեսպիրատորներ, շարժական լաբորատորիաներ, արհեստական շնչառության սարքավորումներ, ախտահանիչ նյութեր և այլ իրեր:

XS
SM
MD
LG