«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամների հետ առնչվող հրապարակման նյութերի առթիվ հարուցված քրեական գործը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից` հավելելով, որ դեռևս որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ համացանցում սկսեց տարածվել տեսանյութ, որտեղ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող մի խումբ տղամարդիկ մեկ այլ տղամարդու ստիպում են ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Ըստ այս խմբի անդամների՝ տղամարդն այն անձն է, որը օրեր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան, զրույցի ընթացքում նա Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Այդ ձայնագրությունը ևս համացանցում էր հայտնվել։
«Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի հիմնադիրներն են Հայկ Ստեփանյանը և Վահե Խանդիլյանը: