Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Լորենցո Սանցը մահացել է կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից:
Սանցը 76 տարեկան էր: Նրա մահվան մասին լուրը երեկ երեկոյան որդին է հաղորդել:
«Հայրս քիչ առաջ վախճանվեց, նա աշխարհի ամենաաշխատասեր մարդկանցից էր, նա չպետք է այսպես հեռանար, նրա կիրքն ու սերն էին «Ռեալ»-ը և ընտանիքը»,- Թվիթերում գրել է Լորենցո Սան Դուրանը:
Սանցն է ժամանակին պայմանագրեր կնքել Ռոբերտո Կարլոսի, Կլարենս Զիդորֆի, Դավոր Շուկերի և «Ռեալ»-ի մեծ թվով այլ աստղերի հետ:
2000 թվականին ակումբի նախագահական ընտրություններում Սանցը պարտվել է ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Սանցի որդին՝ 46-ամյա Ֆերնանդոն, 1996-99 թվականներին խաղացել է Մադրիդի «Ոեալ»-ում, որտեղից տեղափոխվել է «Մալագա»: