Աբխազիայում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են: Հիմնական պայքարը ծավալվել է փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբայի և ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիայի միջև:
Կեսօրի տվյալներով` Աբխազիայի տարածքում բացված 154 ընտրատեղամասեր է այցելել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 23 տոկոսը` մոտ 31 հազար մարդ:
Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին Աբխազիայի նախկին ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո: Նա զբաղեցրած պաշտոնը լքել էր հունվարին` Սուխումիում տեղի ունեցած անկարգություններից հետո: