Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում մեկ օրում 793 մարդ է մահացել


Աշխարհում շարունակում է աճել կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվը: Այս ցուցանիշով առաջատարն Իտալիան է: Վերջին 24 ժամերին այստեղ կորոնավիրուսից մահվան 793 դեպք է արձանագրվել:

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ գերազանցում է 4800-ը, վարակակիրներինը` 53 հազարը:

Իրանում իրադրությունը ևս շարունակում է խիստ ծանր մնալ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով` վերջին 24 ժամերին կորոնավիրուսի հետևանքով 129 մարդ է մահացել: Զոհերի թիվը Իրանում այդպիսով մոտենում է 1700-ի:

Հիվանդության հաստատված դեպքերի թիվն Իրանում գերազանցում է 21 հազարը:

XS
SM
MD
LG