Մատչելիության հղումներ

Դուրս է գրվում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինված երկրորդ պացիենտը


Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ
Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Հիվանդանոցից դուրս է գրվում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինված երկրորդ պացիենտը, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել», - գրում է նախարարը Ֆեյսբուքում:

«Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար», - հայտարարում է Թորոսյանը՝ մնացած քաղաքացիներին կոչ անելով պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները:

Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 160 դեպք, առաջին բուժված պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել մարտի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG