Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման շուրջ քննարկումները

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերս, արխիվ
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերս, արխիվ

«Սպիտակ տան կողմից կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները բավարար չեն». - անցած գիշեր նման հայտարարությամբ է հանդես եկել Վերմոնթից ընտրված անկախ սենատոր, Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար պայքարող Բերնի Սանդերսը:

«Եթե ամերիկյան պատմության մեջ եղել է մի ժամանակահատված, երբ Կոնգրեսը, հաշվի առնելով ճգնաժամի աննախադեպ  ծավաները, պետք է աննախադեպ քայլերի դիմեր, ապա այսօր հենց այդ պահն է: Հանրապետականների ներկայացրած առաջարկը, սակայն, խիստ թերի է: Կառավարության նպատակը պետք է լինի շարքային քաղաքացիներին, այլ ոչ թե ավիաընկերություններին կամ տուրիզմի ոլորտին ուղղակի օժանդակության ցուցաբերումը», - հայտարարում էր Սանդերսը:

Սպիտակ տունը և Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնությունն այս շաբաթասկզբին էին ընդհանուր հայտարարի եկել կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների դեմ հակաճգնաժամային փաթեթի ընդունման շուրջ: Նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցների առաջարկով նախատեսվում է երկրում տնտեսական խոր ճգնաժամը կանխելու նպատակով ընդհանուր առմամբ շուրջ 1 տրիլիոն դոլարի օգնություն տրամադրել ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ ճգնաժամից առավել տուժած ընկերություններին:

Հակաճգնաժամային փաթեթի վերջնական հաստատման շուրջ բանակցությունները շարունակվելու են նաև առաջիկա օրերին: Սենատում ներկայացված դեմոկրատների համոզմամբ, սակայն, հանրապետականները խնդիրը դիտարկում են նախևառաջ տնտեսական  տեսանկյունից, ինչը սխալ է:

«Եթե մենք արդյունավետորեն չպայքարենք առողջապահական ճգնաժամի դեմ, մեր որևէ քայլ տնտեսության վիճակը չի բարելավի», - ուրբաթ երեկոյան հայտարարում էր Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար  Չաք Շումերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG