Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին ավելի քան 321 միլիոն դրամի մուտք է արվել


Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին մուտքերը երեկ ժամը 18-ի դրությամբ կազմել են 321 միլիոն 167 հազար 610.6 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 1355: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը:

Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 160 դեպք, մեկ մարդ բուժվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG