Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 160 դեպքերից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Առողջապահության նախարարության խոսնակը:
Ժամեր անց Ալինա Նիկողոսյանն այդ գրառմանը հավելեց. - «27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»:
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը, հիշեցնենք, աճել է ևս 24-ով, նոր դեպքերի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նախօրեին Առողջապահության նախարարության խոսնակը հայտնել էր, որ հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: