Մատչելիության հղումներ

Կառավարությունը հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը


Կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ մի քանի փոփոխություններ է արել, որոնք վերաբերում են արտակարգ ռեժիմի ժամանակ տեղեկատվության տրամադրմանը, տեղեկացնում է պաշտոնական կայքէջը:

Նշենք, որ արտակարգ դրություն սահմանելուց հետո բարձրաձայնվում էր հարցը, թե մասով հստակ չէ` ինչ սահմանափակումներ պետք է լինեն տեղեկատվության տրամադրման կարգի հետ կապված:

Այսպես, ըստ այդ փոփոխության` սահմանված է.

«ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով:».

Խմբագրվել է նաև որոշման մեկ այլ կետը.

«25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG