Մատչելիության հղումներ

ԱՆ խոսնակ. ՀՀ քաղաքացին նախքան ՌԴ մեկնելը շփվել է վարակակիր անձի հետ


ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացին, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, Հայաստանում շփում է ունեցել վարակակիր պացիենտներից մեկի հետ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա հավելեց, որ ՌԴ մեկնած քաղաքացու շփման շրջանակը պարզված է, սակայն այս պահին չեն կարող ասել՝ այդ հաստատված շրջանակի անձանց մեջ կան վարակակիրներ, թե ոչ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ դեսպանության կողմից ճշտված տվյալների համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

Վերջինս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկում՝ կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG