Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը նոր կորուստներ է կրում Իդլիբում


Թուրքիայի զինտեխնիկան Սիրիայի Իդլիբ նահանգում, արխիվ
Թուրքիայի զինտեխնիկան Սիրիայի Իդլիբ նահանգում, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ նախօրեին Իդլիբում տեղի ունեցած բախման հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տեղեկություններով՝ զինծառայողները զոհվել են «արմատական խմբավորումներից մեկի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների հիման վրա ձևավորված անվտանգության գոտիներից մեկում:

«Հարձակումից անմիջապես հետո տեղանշված թիրախները խոցվել են», - նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության այսօր հրապարակված հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG