Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական համակարգող խորհուրդը այսօր Թբիլիսիում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել վաղվանից օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին:
«Իրականացվելու են «Վրացական ավիաուղիների» միայն այն չվերթները, որոնք համաձայնեցված կլինեն կառավարության հետ», - հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին:
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վրաստան ժամանող բոլոր քաղաքացիներն այսուհետ տեղափոխվելու են հատուկ կարանտինային գոտի:
«Այդ մարդիկ կգտնվեն բժիշկների հսկողության ներքո», - հայտարարել է Չիկովանին: