Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնում Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հիշեցնենք՝ Էդուրադ Մարտիրոսյանը և Արման Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատարներ էին նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո: