Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից առաջին մահը Ռուսաստանում


Ռուսաստանցի բժիշկները կորոնավիրուսով վարակվածին փոխադրում են հիվանդանոց, արխիվ
Ռուսաստանցի բժիշկները կորոնավիրուսով վարակվածին փոխադրում են հիվանդանոց, արխիվ

Ռուսաստանում գրանցվել է COVID-19 հիվանդությունից առաջին մահը։ Դաշնության մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են, որ կորոնավիրուսի զոհ է դարձել 79-ամյա մի կին։

Ըստ Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Սվետլանա Կրասնովայի` այդ կինն ուներ մի շարք խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` շաքարախտ, արյան ճնշում և սրտի խնդիրներ։

Ռուսաստանում մարտի 19-ի առավոտյան դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 150 դեպք։

XS
SM
MD
LG