Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմը իր ֆեյսբուքյան էջում:
Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին, ինչպես տեղեկացրել է Ֆինանսների նախարարությունը, շուրջ 43 մլն դրամի մուտք է արվել:
Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակվածության 84 դեպք, երկրում արտակարգ դրություն է հայտարարված: