Մատչելիության հղումներ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել. կորոնավիրուս չի հայտնաբերվել


Հիվանդանոց Երևանում, արխիվ
Հիվանդանոց Երևանում, արխիվ

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: «Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել», - Ֆեյսբուքում գրել է Ալինա Նիկողոսյանը:

Դեպքի կապակցությամբ ավելի ուշ Ֆեյսբուքում գրառում կատարեց Հայաստանի վարչապետը:

«Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել», - գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով. - «Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG