«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը «լայն թափով ընթանում է, 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ», Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին:
Երեկ ուշ երեկոյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78-ի: