Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի ևս 6 դեպք Հայաստանում, ընդհանուր թվով` 78


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք՝ հասնելով 78-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ այդ դեպքերից 18-ը փաստացի հետազոտությամբ հաստատված դեպքերն են, ովքեր գտնվել են կարանտինի մեջ:

«Հավանականությունը կար, որ եթե 14-րդ օրը հետազոտեինք, նրանք նույնիսկ չէին էլ ունենա այդ վիրուսը, ինչպես հնարավոր է` շատ քաղաքացիներ ունեցած լինեն այդ վիրուսը և բուժված լինեն», - նկատեց նախարարը` հավելելով, որ նրանց մեկուսացված պահելու հիմնական իմաստը նրանց շփման շրջանակը պարզելն է:

Նա հավելեց, որ այսօր երեկոյան հավանաբար մոտ 600-ի կհասնի մեկուսացածների թիվը:

Արսեն Թորոսյանի խոսքով` պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, իրենց լավ են զգում: Նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց սոցիալական պատասխանատվության գիտակցում դրսևորել:

Հիշեցնենք՝ կառավարության երեկվա որոշմամբ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

XS
SM
MD
LG