Մատչելիության հղումներ

Պարետատան նիստում քննարկվել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները


ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը, հայտնում են կառավարությունից:

Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:

Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում:

Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ֊տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG