Մատչելիության հղումներ

Որոշվել է արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ


Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշվել է արգելել 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին որոշումն ընդունել ու ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան, եթե վերջիններիս մոտ վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել։

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով:

XS
SM
MD
LG