Ամերիկայում սկսվել են կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները:
Առաջին փորձանմուշը ստացել է Մասչուսեթսում`Քեմբրիջում գործող Moderna ընկերությունը, որի համահիմնադիրներից մեկն ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանն է:
Մասնագետները նոր պատվաստանյութը ստացել են ռեկորդային արագությամբ և երեկ արդեն Սիեթլում փորձարկել մարդկանց վրա: Առաջին թեստին մասնակցել են չորս կամավորներ:
Ըստ մասնագետների՝ պատվաստանյութը նրանց առողջությունը որևէ կերպ չի վնասի, քանի որ ստեղծվել է նոր եղանակով` այն օրգանիզմին տեղեկություն է փոխանցում նոր վիրուսի մասին և «սովորեցնում է» դրա դեմ պայքարել: