Մատչելիության հղումներ

Թուրքիայում 19 մարդ է ձերբակալվել կորոնավիրուսի մասին «սադրիչ» հրապարակումների համար


Թուրքիա - Ախտահանման աշխատանքներ Ստամբուլի մզկիթներից մեկում, մարտ, 2020թ.
Թուրքիա - Ախտահանման աշխատանքներ Ստամբուլի մզկիթներից մեկում, մարտ, 2020թ.

Թուրքիայում 19 մարդ է ձերբակալվել` կորոնավիրուսի մասին սոցիալական ցանցերում «սադրիչ» տեղեկություններ հրապարակելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Անկարան փակել էր սրճարանները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները, արգելված են զանգվածային միջոցառումները, այդ թվում` կրոնական արարողությունները: Մի քանի օր է` արգելված են թռիչքները 20 երկրներ, որտեղ համաճարակային բարդ իրավիճակ է:

Երեկվա տվյալներով` Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված 47 դեպք կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG