Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մեկ ամսով արգելում է մուտքը Շենգենյան գոտի և տեղաշարժը երկրների միջև


Ֆրանսիա - Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանը, մարտ, 2020թ.
Ֆրանսիա - Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանը, մարտ, 2020թ.

Բրյուսելն այսօրվանից արգելում է մուտքը Շենգենյան գոտի, ինչպես նաև տեղաշարժը երկրների միջև` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Սահմանափակումը կգործի 30 օր:

Բացառություններ կարվեն միայն ծայրաստիճան կարևոր դեպքերի, ինչպես նաև Եվրամիության քաղաքացիների և տարածքում մշտական բնակության իրավունք ունեցողների համար:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե անհրաժեշտ է ստեղծել «կանաչ միջանցնքներ»` կենսական անհրաժեշտության ապրանքների ներմուծման և արտահանման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG