Ռուսաստանը վաղվանից արգելում է օտարերկրացիների մուտքը, սահմանափակումը կշարունակվի մինչև մայիսի 1-ը:
Մի քանի օր է` պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ նոր կորոնավիրուսի դեպքերը ավելացել են: Երեկ` մեկ օրում արձանագրվել է ևս 30 դեպք` ընդհանուր թիվը հասցնելով 94-ի:
Մինչ սահմանափակումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՊՀ երկրների գործընկերների, այդ թվում` Հայաստանի վարչապետի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը պայմանավորվել էին երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը, միաժամանակ անխափան պահել բեռնափոխադրումների գործընթացը: