Ֆրանսիան այսօր կեսօրից կփակի սահմանները առնվազն 15 օրով, ֆրանսիացիները կարող են տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զանգվածային միջոցառումներն արգելվում են, տեղական ընտրությունները` հետաձգվում:
Սահմանափակումներին հետևելու համար փողոցներում հսկողություն են իրականացնում 100 հազար ոստիկաններ, կարգազանցները` կպատժվեն:
Երեկ երկրի նախագահը նաև հայտարարել է` սոցիալական ու տնտեսական լարվածությունը մեղմելու համար կառավարությունը դադարեցնում է բոլոր բարեփոխումները, այդ թվում` կենսաթոշակի ռեֆորմը, որի դեմ ամիսներ շարունակ հարյուր հազարավոր աշխատողներ բողոքի ցույցեր էին անցկացնում:
Բացի այդ, իշխանությունները նաև որոշել են ֆրանսիացիներից գումար չգանձել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի համար, «որպեսզի որևէ մեկը չմնա ձեռնունայն` առանց գումարի»: