Մատչելիության հղումներ

Երկու շաբաթով սահմանափակվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումները


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG