Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը կոչ է արել դադարեցնել Էջմիածնում վարակված կնոջն ուղղված վիրավորանքները


ՄԻՊ Արման Թաթոյան
ՄԻՊ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրել դադարեցնել Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը:

ՄԻ պաշտպանը հայտարարության մեջ նշել է. «Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը»:

Նա նաև հորդորել է հետևել կորոնավիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն, խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են, չհրապարակել անձնական տվյալներ, դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվը այս պահին 30-ն, մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակիցներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG