Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով Հռոմից ժամանել են Երևան և անցել կարանտինային ռեժիմի


Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Հայաստանի քաղաքացիները բարեհաջող ժամանել են Երևան, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները, թռիչքի ընթացում էլ ուղեկցել են բուժաշխատողները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելյալ տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG