Մատչելիության հղումներ

ՌԴ և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավոր դադարեցվում է


Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև տեղաշարժը ևս դադարեցված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG