Մատչելիության հղումներ

Ավինյան. Գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել հեռահար աշխատանքի հնարավորությունը


Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG