Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններին:
Երեկվա դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 45 մարդ կա, այն դեպքում, երբ վիրուսը տարածված է գրեթե ամբողջ Ասիայով ու Եվրոպայով մեկ: