Մատչելիության հղումներ

ԱՆ. Բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման


Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման օրենքով նախատեսված ընթացակարգերի արդյունքում։ Այս մասին նախարարությունը նշում է հաղորդագրության մեջ` անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ արվող տարաբնույթ հայտարարություններին:

«Ճիշտ է, որ օրենքի նախագծի իմաստով անձին պատկանող գույքի ծավալը ներառում է նաև գույքը, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն (80 և ավելի տոկոսով) ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց, այնուամենայնիվ, եթե ձեռք բերողը, այդ թվում՝ ներդրողը, անձնական կամ հարազատական հարաբերությունների կամ այլ հանգամանքների ուժով չէին կարող ողջամտորեն իմանալ, որ գույքն ունեցել է ապօրինի ծագում և, եթե այդ ձեռք բերողը ունեցել է բավարար օրինական միջոցներ գույքի ձեռքբերման գործարքը կնքելու համար, ապա գույքի նկատմամբ նրա իրավունքները պաշտպանվելու են», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG