Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը հորդորում է իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները


Պատարագ Հայ առաքելական եկեղեցում, 1 մարտի, 2020թ.
Պատարագ Հայ առաքելական եկեղեցում, 1 մարտի, 2020թ.

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:

Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը` հոգևոր խնամք մատուցելով իր հավատավոր զավակներին, քաջալերելով ամուր մնալու հավատքի մեջ, առ Աստված հավատքով և աղոթքով դիմագրավելու դժվարություններն ու նեղությունները», - ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ մարտի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել են այսօր: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG