Մատչելիության հղումներ

Wikileaks-ին հազարավոր գաղտնի փաստաթղթեր տրամադրած Չելսի Մենինգն ազատ է արձակվել


ԱՄՆ - Չելսի Մենինգ, մայիս, 2020թ.
ԱՄՆ - Չելսի Մենինգ, մայիս, 2020թ.

Միացյալ Նահանգների դաշնային դատարանը որոշել է ազատ արձակել Wikileaks կայքին հազարավոր գաղտնի փաստաթղթեր տրամադրած Պենտագոնի նախկին վերլուծաբան Չելսի Մենինգին:

Մենինգի փաստաբանը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը բանտում ինքնասպանության անհաջող փորձ է կատարել և տեղափոխվել է հիվանդանոց:

Մենինգը, որ նախկինում տղամարդ էր և կրում էր Բրեդլի անունը, ազատազրկվել էր 11 ամիս առաջ` Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում ցուցմունքներով հանդես չգալու և դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու պատճառով:

Դրա հետ մեկտեղ, դատարանն ուժի մեջ է թողել Մենինգի դեմ կայացված մեկ այլ դատավճիռ, որով նա պարտավոր է 256 հազար դոլարի տուգանք վճարել:

Մենինգը հազարավոր գաղտնի փաստաթղթերը Ասանժի ստեղծած կայքին տրամադրել էր 2010 թվականին: Դրանից մի քանի ամիս անց նա ձերբակալվել էր Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայաններից մեկում:

Չելսի Մենինգը, ըստ Reuters գործակալության, բանտը լքել է մարտի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG