Սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է նախընտրական արշավը շարունակելու մտադրության մասին: Նա շեշտել է, որ անհամբերությամբ է սպասում նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ առաջիկայում նախատեսված դեբատներին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ ցանկացող Բերնի Սանդերսի այս հայտարարությունը հաջորդում է ներկուսակցական ընտրությունների արդյունքների հրապարակմանը, ըստ որոնց՝ Վերմոնթից ընտրված սենատորը մարտի 10-ին ամերիկյան վեց նահանգներից հաղթել է միայն մեկում՝ Հյուսիսային Դակոտայում:
Երեքշաբթի օրը տեղի ունեցած այդ փրայմերիների ընթացքում կրկին համոզիչ հաղթանակ է տարել Բայդենը՝ ևս մեկ քայլով մոտենալով Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն դառնալուն:
Խոսելով ընտրապայքարը շարունակելու որոշման մասին՝ 78-ամյա սոցիալիստ սենատոր Սանդերսը հայտարարել է, թե անելու է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Դոնալդ Թրամփին երկրորդ անգամ ընտրվել: