Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում դեմոկրատների ներկուսակցական պայքարում երկրորդ «սուպերերեքշաբթիի» փրայմերիներում հաղթել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ զգալիորեն առաջ անցնելով իր մրցակից սենատոր Բերնի Սանդերսից: Վեց նահանգներում անցկացված ընտրություններում նա հաղթել է չորսում: Օհայոյում փրայմերին հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:
Ֆիլադելֆիայի հավաքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Սանդերսին և նրա աջակիցներին իրենց ավյունի համար ու միասնականության կոչ արել:
«Մենք ընդհանուր նպատակ ունենք և միասին պարտության կմատնենք Դոնալդ Թրամփին», - ասել է 77-ամյա Բայդենը:
Հայրենի Վերմոնթ վերադարձած 78-ամյա Սանդերսը հրապարակային հայտարարություն չի արել: