Մատչելիության հղումներ

«Ո՛չ» գրությամբ պաստառներով պիկետներ՝ Կրեմլի մերձակայքում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա Մոսկցվայում, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա Մոսկցվայում, արխիվ

Երեկ երեկոյան Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում «Ո՛չ» գրությամբ պաստառներով պիկետներ են անցկացվել:

Մի քանի դիմում է ներկայացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամկետները զրոյացնելու դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար, սակայն քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով մինչև ապրիլի 10-ը Մոսկվայում արգելվել են 5 հազարից ավելի մարդկանց մասնակցությամբ զանգվածային միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված։

Ռուսաստանում կորոնավիրուսի ընդհանուր առմամբ 20 հաստատված դեպք կա:

Հիշեցնենք՝ երեկ Պետդուման հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու:

Նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու կամ զրոյացնելու հարցը Պետդումայում անսպասելիորեն բարձրացրել էր իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG