Պետդուման հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա արդեն քսան տարի երկիրը առաջնորդող Վլադիմիր Պուտինին շարունակել իշխանավարումը նաև 2024 թվականից հետո, երբ կավարտվի նրա նախագահության չորրորդ ժամկետը:
Առաջարկը ներկայացրել էր իշխող «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներից Վալենտինա Տերեշկովան, ըստ այդմ՝ ապրիլին կայանալիք հանրաքվեից հետո, եթե փոփոխություններն ընդունվեն, նախագահության ժամկետները կզրոյացվեն և հաշվարկը կսկսվի նորից:
Այս դրույթը շրջանառության մեջ էր դրվել հաշված ժամերի ընթացքում:
Կեսօրն անց Պետդումա էր եկել նախագահ Պուտինը և պնդել, թե կողմ է այդ տարբերակին, եթե այն ընդունելի կլինի նաև Սահմանադրական դատարանի համար։