Մատչելիության հղումներ

Մոսկովյան բորսան այսօր բացվել է ռուբլու կտրուկ արժեզրկմամբ


Ռուսաստան - Տարադրամի փոխանակման կետ Վլադիվոստոկում, 10-ը մարտի, 2020թ.
Ռուսաստան - Տարադրամի փոխանակման կետ Վլադիվոստոկում, 10-ը մարտի, 2020թ.

Մոսկովյան բորսան երեկվա հանգստյան օրվանից հետո այս առավոտ բացվել է ռուբլու կտրուկ գնանկմամբ՝ դոլարը վաճառվել է 72,8 ռուբլով, եվրոն՝ 82,5-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին չորս տարվա մեջ:

Կորոնավիրուսի պատճառով թուլացած արժույթը նախօրեին նոր, ավելի հզոր հարված էր ստացել՝ միջազգային շուկաներում նավթի գինը մեկ օրում նվազել էր շուրջ 30 տոկոսով՝ նավթ արդյունահանող պետությունների կոնսորցիումի՝ OPEC-ի և Ռուսաստանի միջև սկիզբ առած տարաձայնությունների պատճառով: Նման կտրուկ գնանկում վերջին անգամ վառելիքի շուկայում արձանագրվել էր շուրջ երեսուն տարի առաջ՝ 1991-ին` Պարսից ծոցում սկսված պատերազմի ժամանակ:

Ռուբլու գահավիժումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հետխորհրդային երկրներում:

Ադրբեջանում, ըստ «Թուրան»-ի, խուճապ է սկսվել, արտարժույթի համար հերթեր են գոյացել, բանկերը սահմանափակել են վաճառքը:

Ղազախստանում ևս ազգային արժույթը կտրուկ անկում է ապրել, կառավարության այսօրվա որոշմամբ՝ ղազախներն այլևս չեն կարող արտարժույթ գնել, եթե չունեն անհետաձգելի ֆինանսական պարտավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG